Ռոկկայի ծննդավայրը Հռոմից հեռու է 40 կմ, նա իր ամբողջ ֆուտբոլային կարիերան՝ սկսած 1972-ից մինչև 1981 թվականները, նվիրել է մեկ թիմի՝ մայրաքաղաքային Ռոմային։ Նրան Ռոմայում անվանում էին «Կավասակի», ի պատիվ ճապոնական մոտոցիկլ արտադրող ընկերության, հաշվի առնելով ֆուտբոլիստի արագությունը[2]։ Ռոմայի կազմում անցկացրել է 163 հանդիպում, որից 141-ը Սերիա A-ում, 22-ը Իտալիայի գավաթի խաղարկությունում, չխփելով ոչ մի գնդակ։ 1974-ից 1976 թվականներին հանդես է եկել Իտալիայի հավաքականում, որտեղ անցկացրել է 18 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղում[3]։ 26 տարեկան հասակում ստացավ լուրջ վնասվածք և ստիպված թողեց մեծ ֆուտբոլը։
Որպես մարզիչ Ռոկկային հաջողվեց Իտալիայի Օլիմպիական հավաքականին 4-րդ տեղը պարգևել Ամառային Օլիմպիական խաղեր 1988-ում։
[4] Նրա օրոք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում իտալացիները հասան մինչև եզրափակիչ։ Մրցաշարից հետո նա դարձավ Իտալիայի Մ-20 տարեկանների թիմի մարզիչ և վերջիններիս առաջնորդեց դեպի Մ-20 Աշխարհի գավաթ 2009։
Ֆրանչեսկո Ռոկկան համարվում է Ռոմայի «Փառքի Սրահի» 11 ֆուտբոլիստներից մեկը։